copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:59 24-11-2021

Երեխաները կորոնավիրուսի նոր ախտանշաններ ունեն. հիվանդության ընթացքը ծանր է

ՌԴ Կուրգանի մարզում կորոնավիրուսով հիվանդ երեխաների մոտ նոր ախտանշաններ են գրանցվել. ցան, հոդացավ, լորձաթաղանթի բորբոքում: Մարզի մանկական հիվանդանոցի գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ Սվետլանա Լարիոնովան ասել է, որ խոսքը բազմահամակարգային բորբոքային համախտանիշի մասին է, որն ավելի վաղ չի նկատվել։

Այս դեպքում կլինիկական պատկերը նման է գաստրոէնտերիտին, երբ ցավեր կան որովայնի շրջանում և երեխայի կղանքը ջրիկ է։ Միևնույն ժամանակ, հիվանդության ընթացքը ծանր է, գրում է URA.RU-ն։ Նրա խոսքով, ամեն ինչ կախված է ժամանակին և ճիշտ բուժումից։

Նա հիշեցրել է, որ գրիպի դեմ պատվաստված երեխաները ավելի հեշտ են տանում վիրուսային վարակները։ Բժիշկները վստահ են, որ պատվաստումները թույլ են տալիս «մարզել» իմունային համակարգը, և օրգանիզմը կարող է ավելի հեշտ հաղթահարել նաև կորոնավիրուսային վարակը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ