copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:17 23-11-2021

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ն ունի 4582 շահառու, որից 4165-ը գրանցվել է 44-օրյա պատերազմից հետո

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի (ԶԱՀ) ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է հիմնադրամի գործունեությանը և դրա վրա 2020թ.-ի Արցախյան պատերազմի ունեցած ազդեցությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը հիմնադրամից ներկա է եղել Հանրային կապերի և զարգացման բաժնի ղեկավար Նարինե Գալստյանը և ֆոնդհայթայթման և դոնորների հետ հարաբերությունների պատասխանատու Սոնա Բաղդասարյանը:

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեղեկացնում է, որ դեսպան Բայբուրդյանը բարձր է գնահատել հիմնադրամի կատարած աշխատանքն ու որդեգրած առաքելության կարևորությունը։ ՀՀ գլխավոր հյուպատոսությունն առաջիկայում կկազմակերպի արվեստի ցուցահանդես, որի ամբողջական հասույթը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին:

Մինչ օրս «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ն ունի 4582 շահառու, որից 4165-ը գրանցվել են 44-օրյա պատերազմից հետո, և հատուցում է տրամադրվել շուրջ 109,000,000 ամերիկյան դոլարի չափով։ Հիմնադրամի շահառուների 86 տոկոսը (3948) զոհված հերոսներ են, 2 տոկոսը (76)՝ անհայտ բացակայողներ, 12 տոկոսը (558)՝ 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողներ։ Հիմնադրման օրվանից հիմնադրամը ստացել է շուրջ 23 միլիոն ամերիկյան դոլար նվիրատվություն, որի 70 տոկոսը ստացել է Հայաստանից, մնացածը՝ տարբեր երկրներից։ Այս նվիրատվությունների մեծ մասը, իհարկե, հավաքագրվել է արցախյան վերջին պատերազմի ընթացքում և հետո։ Մնացած միջոցները գոյանում են Հայաստանի և Արցախի բնակիչների աշխատավարձների պարտադիր վճարներից:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից