copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:25 22-11-2021

Նա բերում է հերթական կապիտուլյացիան՝ պատերազմով կամ ստորագրությամբ․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կապիտուլյանտների առաջնորդը բազմիցս «կուրծք էր ծեծում», թե Թուրքիայից դրական ազդակներ է ստանում։

Նա Վրաստանի վարչապետի միջոցով Թուրքիայի ղեկավարին «խաբարներ» էր ուղարկում։

Բանավոր պայմանավորվածության արդյունքում Սյունիքից ներս բերեց ադրբեջանցիներին։

Սև լճի 30% կորցնելուց հետո հրաժարվեց պաշտպանություն կազմակերպել։

Հրապարակային առաջարկում էր «հայելային» եղանակով մեր զորքերի նահանջը մեր պետական սահմաններից։

Ու այսքանից հետո «հանկարծ» հասկացավ, որ «դրական ազդակներ ուղարկող» Թուրքիան նախապայմաններ է դնում ։

Փաստերը հուշում են, որ նա իր աթոռը պահպանելու համար կարող էր բոլորին ամեն ինչ խոստանալ, իսկ հետո փորձել «թռնել» խոստումը կատարելուց։

Նա թաղել է հայկական օրակարգն ու շարժվում է բոլորի, այդ թվում ՝ թուրքերի օրակարգով։

Թուրքական օրակարգի սպասարկման սցենարի մեջ է մտնում ՝անգործություն դրսևորելով թշնամուն հանձնել Սյունիքի ճանապարհները, կարևոր բարձունքները, Գորիս-Կապան հատվածում ադրբեջանական մաքսակետերի տեղակայումը, բանավոր խոստումներ տալն ու կեղծ հայրենասիրական պաթոսի ուղեկցությամբ «պատերազմով» հերթական ՝այս անգամ ՀՀ-ում պարտության արձանագրումը։

Նա բերում է հերթական կապիտուլյացիան՝ պատերազմով կամ ստորագրությամբ։

Թուրք-ադրբեջանական տանդեմին մեր հայրենիքից հեռացնելու համար, նախ և առաջ անհրաժեշտ է ազատվել ազգակործան ու պետականաքանդ ռեժիմից»։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան