copy image url
Ավելին 4 տարի առաջ - 22:12 20-11-2021

Գիտնականները պարզել են, թե ովքեր ունեն «եզակի» իմունիտետ կորոնավիրուսի նկատմամբ

Կարմիր գոտում կորոնավիրուսով հիվանդներին խնամող բուժաշխատողները ցուցաբերել են իմունիտետի «յուրահատուկ» տեսակ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Լոնդոնի համալսարանական քոլեջի և Լոնդոնի կայսերական քոլեջի NHS Trust-ի փորձագետների հետազոտությանը։

Գիտնականները մշտադիտարկել են ավելի քան 750 բուժաշխատողների, ովքեր մշտապես շփվում են COVID-19-ով հիվանդների հետ։ Ի վերջո, հետազոտության ընթացքում մոտ 60 մարդ կորոնավիրուսային վարակի դրական թեստ չի ունեցել։

Հատուկ իմունիտետ ունեցող բոլոր մարդկանց մեջ կար մեկ հատուկ ընդհանուր ցուցանիշ, որը չունեին իմունիտետ չունեցող բժիշկները։

Խոսքը իմունային համակարգի T բջիջների բարձր կոնցենտրացիայի մասին է, որոնք հանդես են գալիս որպես հիշողության բջիջներ։ Սրանք կարող են ճանաչել կոնկրետ վարակները, երբ դրանք հայտնվում են մարդու մարմնում։

Մասնագետների կարծիքով՝ նման սպեցիֆիկ T-լիմֆոցիտները կանգնեցնում են SARS-CoV-2-ը։

Ավելի վաղ բժիշկները խոսել էին կորոնավիրուսի հազվադեպ հետևանքների մասին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից