Արտաքին 4 տարի առաջ - 19:46 20-11-2021

Վրաստանն արտաքսել է ուկրաինացի իրավապաշտպաններին

Վրաստանի հատուկ ծառայությունները արտաքսել են ուկրաինացի իրավապաշտպաններ Վերա Յաստրեբովային և Պավել Լիսյանսկուն։ Նրանք պատրաստվում էին միանվագ պիկետներ կազմակերպել՝ ի պաշտպանություն բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլիի։ Այս մասին Յաստրեբովան հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր (խոսքը նոյեմբերի 19-ի մասին է – Оragir.news) ես և իմ գործընկեր Պավել Լիսյանսկին թռանք Թբիլիսի՝ մեկական պիկետներ կազմակերպելու այն բանտի մոտ, որտեղ գտնվում է Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին, և օլիգարխ Իվանիշվիլիի առանձնատան մոտ, որը փաստացի ՌԴ «պահապանն» է Վրաստանում։ Մեր ժամանելուց հետո մեզ անմիջապես բերման ենթարկեցին վրացական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, վերցրեցին մեր փաստաթղթերը, հարցաքննեցին, հետո ուղղակի 3,5 ժամ մթության մեջ պահեցին։ Դրանից հետո մեզ ուղեկցեցին դեպի ինքնաթիռ և ուղարկեցին Ուկրաինա»,- պատմել է իրավապաշտպանը։

Յաստրեբովայի խոսքով՝ նա իրավիճակի մասին տեղեկացրել է Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովային։

«Փաստաթղթերում նշված չէ արտաքսման պատճառի մասին, իսկ վրացական հատուկ ծառայություններն ինձնից խլել են իմ ճամպրուկը և չեն վերադարձրել»,- ասել է Յաստրեբովան։

Նա, որ հղում անելով SkyUp-ի աշխատակիցներին, հավելել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Կիևից Թբիլիսի ավիաընկերության յուրաքանչյուր չվերթից կարտաքսվի Ուկրաինայի 3-4 քաղաքացի։

Նախօրեին Միխեիլ Սաակաշվիլին համաձայնել էր դադարեցնել հացադուլը Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ ժամանելուն պես։

Մինչ այդ Վրաստանի բանտարկված նախկին նախագահը, ով 50 օր հացադուլի մեջ էր, բանտային հիվանդանոցում կորցրել էր գիտակցությունը։ Երկրի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել է, որ Սահակաշվիլին մահանում է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է