Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:58 19-11-2021

Ակն ընդ ական․ ընդդիմադիր լրագրողների երեքամյա վրեժը լուծված է

Այսօր Ազգային ժողովում հերթական ճեպազրույցների ժամն էր։ Ճեպազրույցների իմաստը տվյալ նստաշրջանում քննարկված հարցերն ու անցուդարձը ամփոփելն է։ Գալիս են խորհրդարանական բոլոր խմբակցություններն ու հերթով ամփոփում շաբաթը, պատասխանում լրագրողների հարցերին։ Առաջինը իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն էին եկել` լրագրողների հարցերին պատասխանելու։ Բայց ոչ բոլոր լրագրողների։ ՔՊ-ականները հատուկ նախընտրություններ ունեն՝ որ լրագրողների և լրատվամիջոցների հարցերին պատասխանեն, որոնց՝ ոչ։ Օրինակ՝ Անդրանիկ Քոչարյանը, որը հաճախ է լրագրողներին պիտակավորում ու վիրավորում, երեկ որոշեց, որ TV5 հեռուստաընկերության լրագրողի հարցին չպետք է պատասխանի։ ՔՊ-ից, նկատենք, ճեպազրույցներին մասնակցում էին Անդրանիկ Քոչարյանը, Էդուարդ Աղաջանյանն ու Արթուր Հովհաննիսյանը, որը ևս իր «տարօրինակություններն» ունի լրագրողների հարցում։ Սակայն այս անգամ այս անձինք չփայլեցին իրենց «հակամամուլային» վարքով, քանի որ «անցանկալի» լրագրողներից նրանց հարց ուղղող չեղավ․ հավանաբար որոշել են «մերժված» լրատվամիջոցները արհամարհել Քոչարյանին ու մի քանի այլ ՔՊ-ականների։

Փոխարենը նույն կերպ վարվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նա որոշեց ընդդիմադիր հարցեր տվող լրագրողների «վրեժը լուծել» ՔՊ-ին պատկանող civic.am կայքի լրագրողից։ Եվ եթե իշխանությունները դժգոհում են ընդդիմության կողմից ֆինանսավորվող կամ կառավարվող լրատվամիջոցներից, թե նրանք ուղղորդված են, օբյեկտիվ չեն, ապա այն, որ նույնը՝ մի քանի անգամ ավելի վատ ու ոչ պրոֆեսիոնալ ձևով անում են իրենց ենթակա կայքերը, իշխանությունները ոչ մի կերպ չեն նկատում։

Պատգամավոր Ագնեսա Խամոյանը, ի պատասխան civic.am-ի լրագրողի տված հարցի, հակադարձեց, որ civic.am-ը ապատեղեկատվություն տարածող կայք է, ուստի ինքը չի ցանկանում պատասխանել այդ կայքի լրագրողի հարցերին։

Իսկ լրագրողի հարցն այն մասին էր, որ Ագնեսա Խամոյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր մի հրապարակումով, ըստ որի՝ հայկական կողմը ադրբեջանցիներից գերիներ է վերցրել, այնուհետև հետ է տվել գերիներին, որոնց վերադարձրած հայ զինվորը գերեվարվել է և սպանվել, սակայն այդ տեղեկատվությունը, ըստ լրագրողի, հետո հերքվել է։

«Այսինքն՝ դա ապատեղեկատվություն էր, հիմա էլ Դուք այստեղից եք ապատեղեկատվություն տարածում՝ այն առումով, որ նշում եք, թե վարչապետ Փաշինյանը ամբիոնից հայտարարել է, որ մեր գերիներին հանցագործ է համարում, բայց ես լսել եմ այդ ելույթը՝ նշվում է, որ քննություն պետք է իրականացվի, և պարզվի՝ ինչ հանգամանքներում են նրանք գերեվարվել։ Ինչի՞ համար եք այս ապատեղեկատվությունը տարածում այս հուզական ֆոնով»,- հարցրել էր Civic.am-ի լրագրողը Խամոյանին։

Վերջինս էլ հակադարձեց ընդդիմադիր պատգամավորներին ոչ սովորական ոճով։

«Հարգելի Civic.am, ճիշտ եմ, չէ՞, հիշում, դուք ամենամեծ ապատեղեկատվություն տարածող, այսպես կոչված, լրատվամիջոցն եք, և ես ձեր հարցերին չեմ պատասխանում՝ որպես ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցների առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցնող, այսպես կոչված, լրատվամիջոց»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Civic.am-ի լրագրողն էլ անակնկալ վարք դրսևորեց և որոշեց շնորհակալություն հայտնել նրան։ Փոխարենը ավելի հանդուրժող գտնվեց Ագնեսայի կողքին նստած Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով լրատվամիջոցի հարցերին։

Դժվար է ասել, թե ինչպես է իշխանությունը կարողանալու հաղթահարել այս հարվածը, բայց փաստ է, որ ընդդիմադիր լրագրողների վրեժը լուծված է։

Ամենից շատ դիտված

15:07 Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. 1 ամսում սա բանակում 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmLur.am
20:00 Վնասով աշխատած «Հայփոստ»-ում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է
21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
09:00 Ո՞ւմ է պատկանում Ձորաղբյուրի շքեղ առանձնատունը․ «Կալանքի թագուհի» Արուսյակ Ալեքսանյանի մոր պարզաբանումը
13:35 Ողբերգական վթարից հետո Նորայր Նիկոյանի կինը՝ Լուսինեն, առաջին հրապարակումն է արել
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
18:29 Ամուսնալուծությունից հետո էլ դուստրը հայրիկի կողքին է. ինչպես է նա շնորհավորել Կարեն Հակոբյանի 40-ամյակը
16:08 Ցանկացած պահի կիմանան՝ ով, որտեղ և ինչով է զբաղված. Լիանա Վանոյանը կոշտ է արձագանքել հեռախոսների վերահսկողության նախագծին
14:24 Քանի դեռ ինքդ քեզ չես սիրում. Արսեն Լևոնյանի հետ հարաբերություններից հետո Թամարա Գևորգյանի անկեղծ խոստովանությունը
11:30 Տոտալ վերահսկողություն. ՌԴ-ում հեռախոսների IMEI կոդերի միասնական բազա կստեղծվի