copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:28 18-11-2021

Բժիշկը նշել է կորոնավիրուսի ժամանակ թոքերի ախտահարման ախտանշանները

Թոքաբան Սերգեյ Պուրյասևը բացատրել է, թե կորոնավիրուսի որ ախտանիշների դեպքում է պետք անհանգստանալ։ Նա ասել է, որ թոքերի ախտահարման մասին են վկայում արյան մեջ թթվածնի պակասը, շնչահեղձությունն ու հազը։

«Եթե օրինակ 98-ի փոխարեն մարդու մոտ սատուրացիան 80 է, նույնիսկ ավելի ցածր, ապա ակնհայտ է, որ առկա է օրգանիզմի օքսիգենացման խախտում»,- ասում է բժիշկը։

Նրա խոսքով, թոքերի ախտահարման մասին են վկայում նաև ցանկացած ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ շնչահեղձությունը, բորբոքումները, բրոնխիտը։ Նման դեպքերում պետք է զգույշ լինել։

Պուրյասևը հավելել է, որ թոքերի վիճակը կարելի է որոշել Արտաքին շնչառության ֆունկցիայի միջոցով։ Սա ախտորոշիչ մեթոդ է, որը մշակվել է մարդու շնչառական օրգանների վիճակը գնահատելու համար։

«Սա բավականին պարզ ընթացակարգ է։ Դա որոշում է շնչելու և արտաշնչելու արագությունը, հագեցվածության ծավալը, թոքերի ծավալը»,- բացատրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ թոքերի ախտահարումը կարելի է պարզել առանց համակարգչային տոմոգրաֆիայի։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում