copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:58 05-11-2021

Բժիշկները նշել են բերանի խոռոչի քաղցկեղի ախտանշանները

Բրիտանացի բժիշկները Express պարբերականի հետ զրույցում նշել են բերանի խոռոչի քաղցկեղի հիմնական ախտանիշները։ Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել առողջությանը, եթե լեզվի վրա կարմիր կամ սպիտակ բծեր են հայտնվում, իսկ բերանի խոռոչում խոցեր կան, որոնք երեք շաբաթվա ընթացքում չեն լավանում, նշում են մասնագետները։

Քաղցկեղի այս տեսակի մյուս ախտանիշներն են՝ պարանոցի աննորմալ ուռուցքը, կոկորդի և ականջի մշտական ​​ցավը, կլման խնդիրները կամ խոսքի փոփոխությունը, խռպոտությունը:

Բժիշկները կոչ են անում խուճապի չմատնվել, երբ ի հայտ են գալիս այս ախտանիշները․ դրանք բնորոշ են նաև այլ հիվանդությունների։

Բերանի խոռոչի քաղցկեղը առավել հաճախ ազդում է ստորին շրթունքի վրա: Այն կարող է տարածվել նաև բերանի խոռոչի լորձաթաղանթի, կոկորդի հետևի մասի, նշագեղձերի և թքագեղձերի վրա: Ամենից հաճախ այս հիվանդությամբ տառապում են 40-ն անց տղամարդիկ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից