Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:20 18-11-2021

Գործադիրը հաստատեց 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի նախագիծը

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը նոյեմբերի 18-ին կայացած նիստում հաստատեց 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ներկայացնելով փաթեթի մանրամասները, նշեց, որ նախագծում ամրագրված են ռազմավարական նպատակները, դրանց հասնելու միջոցառումները, ակնկալվող արդյունքները, ժամկետները, ֆինանսավորման աղբյուրները:

Ընդհանուր առմամբ, սահմանված է 439 նպատակ և 1276 միջոցառումներից բաղկացած ծրագիր՝ հիմնված կառավարության հանձնառությունների, այդ թվում, 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի և քարոզարշավի ընթացքում տրված նախընտրական խոստումների, ինչպես նաև Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության թիրախների վրա:

«Հարկ եմ համարում նշել, որ ներկայացված նախագիծն արտացոլում է նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ինչպես նաև Եվրոպական միության տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթի շրջանակում իրականացվելիք ծրագրերը: Միաժամանակ ընդգծեմ, որ ներկայացված փաստաթուղթը համահունչ է ինչպես ԵԱՏՄ ռազմավարական ծրագրերի հիմնական դրույթներին, այդպես էլ այլ միջազգային կազմակերպությունների ու դոնորների՝ Հայաստանի համար հաստատված ռազմավարական գործընկերության շրջանակների հետ, մասնավորապես, քաղաքական թիրախների ու նպատակների առումով»,-ասաց Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը շեշտեց, որ փաստաթուղթը պետք է դառնա կառավարության հիմնական աշխատանքային պլանը, իսկ միջոցառումների մասով ֆինանսավորումը պետք է կողմնորոշիչ լինի առաջիկա միջնաժամկետ ծրագրերի ու տարեկան բյուջեների պլանավորման համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ծրագրի հետ կապված ամեն ինչ քննարկվել է հրապարակային: Ներկայացված է մինչ այժմ արված հայտարարությունների իրագործման պլանը:

«Ներառված են այն բոլոր միջոցառումները, որոնց մասին մենք հրապարակային հայտարարել ենք՝ ներդրումներ գիտության, կրթության, ենթակառուցվածքների զարգացման, սոցիալական աջակցության և այլ ոլորտներում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
18:00 Ինչ կտա փաշինյանական քծնանքը, կհարգե՞ն, թե՞ կծիծաղեն
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
18:14 Պապոյանը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի առաջ ռուսական շուկայի վերաբացման հարցը
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել