copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:28 17-11-2021

Պուտինի վարկանիշը կարող է ընկնել պատվաստումների պարտադրանքի պատճառով. «Մեդուզա»-ն՝ Կրեմլի մտավախության մասին

ՌԴ նախագահի աշխատակազմի պատվիրած սոցհարցումները ցույց են տվել, որ ռուսաստանցիները չեն ցանկանում COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստվել՝ իշխանությունների հանդեպ անվստահության պատճառով։ Կրեմլը պատրաստվում է վերսկսել բնակչության իմունիզացիայի արշավը, սակայն փորձում է դա չկապել Վլադիմիր Պուտինի հետ՝ նրա վարկանիշը չիջեցնելու համար։ Այս մասին ասվում է «Մեդուզա» պարբերականի հոդվածում։

Կրեմլում պատվաստումների թեման համարում են հասարակությանը պառակտող և նախագահի վարկանիշի վրա բացասական ազդեցություն ունեցող, «Մեդուզա»-ին հայտնել են աղբյուրները։ Անվտանգության դաշնային ծառայության անցկացրած փակ հարցումները ցույց են տալիս, որ մի շարք տարածաշրջաններում Պուտինի նկատմամբ վստահության վարկանիշն արդեն իջել է մինչև 20-30 տոկոս. վերջին անգամ այն ​​այդքան իջել է կենսաթոշակային տարիքը բարձրացնելուց հետո։

Նախագահի աշխատակազմին մերձ «Մեդուզա»-ի անանուն աղբյուրի խոսքով՝ Կրեմլը փորձում է պատվաստումների պատասխանատվությունը դնել տարածաշրջանների ղեկավարների վրա՝ նրանց չպարտադրելով ընդհանուր որոշումներ: Բայց խնդրում է, որ տեղանքներից առաջարկներում լինի «հրաշք», որը դաշնային կառավարությունից ուշադրությունը կշեղի դեպի տարածաշրջանայինը:

Հոդվածի հեղինակների աղբյուրը, որը մոտ է խոշոր սոցիոլոգիական ընկերությանը, հայտնում է, որ հարցվածներից շատերը կարծում են, որ իշխանություններն ունեն պատվաստանյութի սեփական արտադրություն, որը չի հասնում հասարակ բնակչությանը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg