copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:03 16-11-2021

Նիկոլը իրեն բնորոշ ձևով որոշեց «քցել», լավ հասկանալով, որ լարվածությունը կմեծանա. Սայաթ Շիրինյան

Նախապես ծրագրավորված, պլանավորված սցենարով։ Դեռևս նախորդ շաբաթ լուրեր էին պտտվում, ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու մասին, որի բովանդակությանը ոչ ոք այդպես էլ ծանոթ չէ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:

«Նման հանդիպման մասին նաև ՌԴ խողովակներով էր ինֆորմացիան տարածվում։

Բայց նիկոլը նախապես խոստացածը չարեց, իրեն բնորոշ ձևով որոշեց «քցել», լավ հասկանալով, որ լարվածությունը կմեծանա։

Նիկոլը գնաց խնդրի հանգուցալուծման իր մշակված սցենարով՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու, պատերազմի իմիտացիայով, զիջել տարածքներ, միջանցք, մի խոսքով այն ամենը, ինչը իրենից կպահանջի Ադրբեջանը։

Ադրբեջանի համար, որպես հարձակման ազդակ հանդիսացավ պաշտպանության նախարարի փոփոխությունը։

Չեմ բացառում, որ նիկոլը մոտ օրերս կստորագրի որևէ փաստաթղթ, դարձյալ կգնա ստորացուցիչ զիջումների, որը հանրությանը կմատուցի որպես կյանքերի փրկության միակ և ճիշտ որոշում։

Հ.Գ. Հայաստանի համար միակ փրկությունը՝ նիկոլի ինքնակամ հեռացումն է, թեկուզ հենց այս պահին»,- գրել է Սայաթ Շիրինյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ