copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:37 14-11-2021

Եթե հիմնական ճանապարհը ադրբեջանցիները փակեն, մեր ճանապարհը կերակարի 140 կմ-ով․ Ճակատենի համայնքապետ

Ճակատեն գյուղի մոտ ադրբեջանցիները տնակ են տեղադրել, բայց ճանապարհը բաց է, առավոտյան նորմալ գնացել, հետ եմ եկել: Այս մասին NEWS.am-ին ասել է Ճակատեն համայնքի ղեկավար Արա Հարությունյանը:

«Դեռ ոչ մի բան չկա, նրանք կանգնած են երկու հոգով, մեկը զինված, մյուսը` չէ: Ուղղակի հարմար չի, որ կանգնեմ, նայեմ, անցնելուց նայեցի, ոչ մի արտառոց բան չկար, միայն այդ տնակն էր: Գյուղում խուճապ չկա, բայց որ ասեմ լրիվ հանգիստ ենք` ոչ»,-ասել է նա:

Համայնքի ղեկավարը նշել է, որ դեռ այլընտրաքային ճանապարհ չունեն, եղածն անանցանելի է. «Դեռ չեն սկսել շինարարությունը, տեխնիկան են բերել, նայել են, բայց դեռ ահագին ժամանակ կտեւի, որ նոր ճանապարհ սարքեն, մի ամսվա գործ չի հաստատ: Եթե շատ ինտենսիվ աշխատեն, եղանակն էլ բարենպաստ լինի, հնարավոր է` 2-3 ամսում վերջացնեն շինարարությունը»:

Մինչեւ նոր ճանապարհի պատրաստ լինելը, եթե հիմնական ճանապարհը ադրբեջանցիները փակեն, գյուղապետի խոսքով՝ իրենց ճանապարհը կերկարի 140 կմ-ով:

«Հույս ունենք, որ չեն փակի, բայց իրենք անկանխատեսելի մարդիկ են, չես իմանա` ինչ են անում»,- նշել է Հարությունյանը:

Նշենք, որ Սյունիքի մարզի Ճակատեն համայնքում՝ Կապան տանող ճանապարհին, ադրբեջանցիները երեկ ինժեներական աշխատանքներ են սկսել։ Գյուղապետը մտահոգություն էր հայտնել, որ հնարավոր է մաքսային անցակետ տեղադրեն այնտեղ:

Իսկ նոյեմբերի 11-ից փակ է Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։ Ադրբեջանն այդտեղ մաքսակետ է տեղադրել՝ կիսաշրջափակման մեջ դնելով առնվազն երեք գյուղ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին