copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:47 13-11-2021

Հերթական ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Մինսկ

Սիրիական Cham Wings Airlines ավիաընկերությունը, որը կասկածվում է Մերձավոր Արևելքից Բելառուս միգրանտներ տեղափոխելու մեջ, չեղարկել է դեպի Մինսկ թռիչքները։ Այս մասին նոյեմբերի 13-ին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով ավիափոխադրողի հայտարարությանը։

Զեկույցում ասվում է, որ որոշումն ընդունվել է լեհ-բելառուսական սահմանին ճգնաժամի սրման ֆոնին։

«Քանի որ Cham Wings-ի ուղևորների մեծ մասը, որոնք թռչում են Մինսկ, սիրիացիներ են, Cham Wings ավիաընկերությունը որոշել է նոյեմբերի 13-ից դադարեցնել իր թռիչքները դեպի Մինսկի ազգային օդանավակայան», - հայտնել են ընկերությունից:

Ավելի վաղ Իրաքյան ավիաուղիները հաստատել էին, որ միգրացիոն ճգնաժամի պատճառով չեն վերսկսելու թռիչքները դեպի Մինսկ։

Թուրքիայում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն արգելել է Բելառուս մեկնող Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիներին տոմսերի վաճառքը։ Արգելքը վերաբերում է ինչպես Turkish Airlines-ին, այնպես էլ Belavia-ին, ինչպես նաև բոլոր օդանավակայաններին։

Իր հերթին բելառուսական Belavia ավիաընկերությունը նույնպես հայտարարել է, որ դադարեցնում է Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների փոխադրումները Թուրքիայից Բելառուս թռիչքներով։

Հիշեցնենք, որ Ուկրաինան ամրապնդել է Բելառուսի հետ սահմանները և զորավարժություններ է անցկացնում ուժային կառույցների համար՝ լեհ-բելառուսական սահմանին կուտակված միգրանտների հոսքի ակնկալիքով, որոնք շուտով կարող են գնալ դեպի ուկրաինական տարածք։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից