Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:47 13-11-2021

Փարիզում Ֆրանսիայի և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը

Ռուսաստանը ստիպված կլինի հաշվի առնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության նոր խախտումների հետևանքները: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը և պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին այս մասին տեղեկացրել են իրենց ռուս գործընկերներ Սերգեյ Լավրովին և Սերգեյ Շոյգուին ուրբաթ՝ նոյեմբերի 12-ին, Փարիզում կայացած հանդիպման ժամանակ։ «Երկու նախարարներն էլ նախազգուշացրել են Ուկրաինայի տարածքային ամբողջականության նոր խախտումների դեպքում լուրջ հետևանքների մասին»,- ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում։

Ֆրանսիացի նախարարները Ռուսաստանին նաև կոչ են արել «վերաներդնել բանակցությունները «նորմանդական ձևաչափով»: Փարիզը հիշեցրել է Ռուսաստանի Դաշնության պարտավորությունները «զինվորականների տեղաշարժի և գործողությունների թափանցիկության» վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է «Գերմանական ալիք»-ը։

Բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև Բելառուսի և Եվրամիության սահմանին տիրող իրավիճակը՝ կապված անօրինական ներգաղթյալների հոսքի հետ։ Ֆրանսիական կողմը «անպատասխանատու և անընդունելի» է անվանել Բելառուսի իշխանությունների պահվածքը, որոնք օգտագործում են ճգնաժամային շրջաններից ժամանող ներգաղթյալներին Եվրամիությանը շանտաժի ենթարկելու համար։ Լը Դրիանը և Պարլին Ռուսաստանին կոչ են արել մոբիլիզացնել իր սերտ կապերը Բելառուսի հետ, որպեսզի «վերջ դրվի նման քաղաքական խաղերին»։

Բացի դրանից, կողմերը քննարկել են իրանական միջուկային ծրագիրը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, իրավիճակը Աֆղանստանում և մի շարք այլ հարցեր, ինչպես նաև ընդգծել են ԵՄ-ի և Ռուսաստանի, ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև երկխոսության ուղիների պահպանման կարևորությունը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան