copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:41 13-11-2021

Ստաս Նամինն առաջին անգամ խոսել է Մաքսիմ Գալկինի հիվանդության մասին

Ռուսաստանցի երաժիշտ, «Ցվետի» խմբի հիմնադիր և «Մենք ձեզ երջանկություն ենք մաղթում» հիթի հեղինակ 70-ամյա Ստաս Նամինը պատմել է, թե ինչու է կորոնավիրուսի դեմ պատվաստված Ալլա Պուգաչովան շարունակում վախենալ հիվանդությունից։ Նրա խոսքով, պատճառը նրա ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի առողջական վիճակն է։

Ստաս Նամինը, որն Ալլա Պուգաչովայի ընկերն է, NTV հեռուստաալիքով հեռարձակվող «Դու չես հավատա» հաղորդաշարի եթերում պատմել է, որ երգչուհին կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելով հանդերձ՝ շատ լուրջ է վերաբերվում սանիտարական բոլոր միջոցների պահպանմանը։ Նա խնդրում է, որ անձինք, որոնց չի վստահում 100%-ով, այդ թվում և լրագրողները, իրեն չմոտենան առանց դիմակի։

«Մաքսը մի փոքր հիվանդացել է»,- բացատրել է Նամինը: Ընդ որում, Մաքսիմ Գալկինը, ինչպես և իր աստղային կինը, պատվաստվել է COVID-19-ի դեմ։

Սակայն, Ստաս Նամինը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչով է հիվանդացել հումորիստը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ