copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:23 13-11-2021

Ռումինացի պատգամավորի անդրադարձը Լեռնային Ղարաբաղի հարցին

Ռումինիայում իշխող Ազգային լիբերալ կուսակցության (PNL-Partidul Naţional Liberal) փոխնախագահ, Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Բեն-Օնի Արդելեանը Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ամյակի առնչությամբ գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Որոշ տարածաշրջանային ու արտաքին դերակատարների ուղղակի ու անուղղակի ներգրավվածությամբ պատերազմը պատճառ դարձավ զինվորների ու քաղաքացիական անձանց շրջանում հազարավոր զոհերի, տասնյակ հազարավորների տեղահանման, տասնյակ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց գերեվարման: Պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղում շատ պատմական ու կրոնական հուշարձաններ, այդ թվում և այնպիսիք, որոնք համարվում են քրիստոնեական ժառանգության կարևոր վայրեր, ոչնչացվեցին, վնասվեցին կամ դեռ վտանգված են:

Վստահ լինելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի՝ կողմերը պետք է վերսկսեն քաղաքական երկխոսությունը միջազգային միակ համաձայնեցված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հովանու ներքո: Ուստի ես քաջալերում եմ ռումինական կողմի ջանքերին, որին աջակցում են ԵՄ անդամ տասը երկրներ, դրդելու Բրյուսելին ավելի ակտիվ դերակատարում ունենալ Հարավային Կովկասում, մասնավորապես կենտրոնանալով նախորդ տարվա ռազմական գործողությունների հումանիտար հետևանքների անհապաղ հաղթահարման ուղղությամբ»․- նշել է Բեն-Օնի Արդելեանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ