copy image url
Միտք 4 տարի առաջ - 21:14 12-11-2021

Վիկտոր Ենգիբարյան՝ քաղաքական դաշտի Պանիկովսկին ու լեյտենանտ Շմիդտի ՔՊ-ական որդիները

Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել բազմաթիվ կուսակցական տոմսերի «տիրակալ» Վիկտոր Ենգիբարյանը, որն անհաջող կերպով փորձել է խմբագրել իր կենսագրությունը. ԱԺ կայքում նշված է, որ նա ընդամենը «Իմ քայլը»-ական է:

Իսկ ո՞վ էր Վիկտորը հեղափոխությունից առաջ:

Նա Գագիկ Ծառուկյանի խորհրդականն էր ու, բնականաբար, ԲՀԿ անդամ, ավելի վաղ նրա հասարակական կազմակերպությունը «Տարվա Եվրոպացի» տիտղոս էր շնորհել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Չէ՞ որ քծնանքը հրաշքներ է գործում:

Կարճ ժամանակ անց նա հասցրել է դառնալ նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, իսկ 2018 թվականի մայիսի 24-ին «Ելք» կուսակցությունների դաշինքից դարձել է Երևանի ավագանու անդամ՝ փոխարինելով Էդուարդ Աղաջանյանին: 2018-ից Վիկտոր Ենգիբարյանն այլևս «Իմ քայլը»-ական է:

Բայց սա դեռ բոլորը չէ: ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակային գրառում էր կատարել այն մասին, որ Վիկտոր Ենգիբարյանը 2017թ. երազել է հայտնվել ՀՀԿ-ի ցուցակում ու այդկերպ մանդատ «կպցնել»: Մի խոսքով՝ հայաստանյան ամուլ քաղաքական դաշտի դասական Պանիկովսկի:

Պանիկովսկու ցանկություններն, իհարկե, շատ ավելի համեստ էին, քան Վիկտոր Ենգիբարյանինը՝ սագի տոտիկը, թևիկը… Թեև Վիկտորի երազանքներն էլ, մեծ հաշվով, գաստրոնոմիական են՝ չէ՞ որ բարձր պաշտոններն ու նշանակումներն ուղիղ կապվում են ախորժակի և ստամոքսի հետ:

Ի դեպ, Արմեն Սարգսյանի հրամանագրով ևս մեկ ՔՊ-ական է «թռնելու» Հայաստանից՝ Սոս Ավետիսյանն էլ Իսպանիայում է նշանակվել դեսպան: Բայց այդ մասին՝ մեկ այլ առիթով: Եկել է լեյտենանտ Շմիդտի «որդիների» ժամանակը, իսկ նրանք ՔՊ-ում շատ են:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»