copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:31 12-11-2021

Ընդդիմադիր Դեմիրթաշի կինը ևս դատապարտվել է ազատազրկման

Թուրքական դատարանը բանտարկված քուրդ քաղաքական գործիչ Սելահաթթին Դեմիրթաշի կնոջը՝ Բաշաք Դեմիրթաշին, դատապարտել է երկու տարի վեց ամիս ազատազրկման: Դատարանի հիմնավորմամբ Կրթության նախարարությունում աշխատելիս Բաշաքը առողջական վիճակի մասին կեղծ հաղորդում է ներկայացրել:

Քրդամետ «Duvar»-ի փոխանցմամբ՝ Դեմիրթաշի փաստաբանները հայտարարել են, որ Դիարբեքիրի 6-րդ քրեական դատարանի որոշումն անօրինական է և ուշադրություն են հրավիրել որոշման ընդունման ժամկետի վրա: «Պատահական չէ, որ որոշումը կայացվել է այս օրերին, երբ Բաշաք Դեմիրթաշը հայտնվեց օրակարգում և դարձավ թիրախ. սա հավաքական պատժի արդյունք է»,- ասվում է փաստաբանների հայտարարության մեջ։

Դեմիրթաշի նկատմամբ հետաքննությունը 2018-ի մարտի 3-ին սկսվել է այն մեղադրանքով, որ իբրև թե 2015 թվականին առողջական վիճակի մասին հաշվետվությունը կազմվել է «փաստերին հակառակ»։ Այն ժամանակ Դեմիրթաշը առողջական խնդիրներ ուներ, և հիվանդանոցի տվյալները ցույց էին տվել, որ 2015 թվականին նա մի քանի անգամ հետազոտվել է հիվանդանոցում։ Այդ այցելություններից երկուսի ժամանակ նա անգամ վիրահատության է ենթարկվել:

Հոդվածում նշվում է, որ երբ բուժումը ձգձգվել է, Բաշաքը 2015-16 ուստարվա երկրորդ կիսամյակում վերցրել է չվճարվող արձակուրդ, որպեսզի ուսանողները կարողանան շարունակել ուսումը։ 2015-ի դեկտեմբերի 11-ին Դիարբեքիրի ընտանեկան առողջության կենտրոնից եզրակացություն է ստացել իր վիճակի մասին, սակայն ամսաթիվը թերությամբ է կազմվել՝ 14.12.2015 թ.: Երեք օրերի տարբերությունը պատճառ է դարձել, որ Դեմիրթաշի դեմ դեպքից երեք տարի անց՝ 2018 թվականին, հետաքննություն սկսվի:

Փաստաբանները նշում են, որ թեև Ընտանեկան առողջության կենտրոնի գրանցամատյանը կարող է հաստատել, որ Դեմիրթաշը բուժզննում է անցել 2015-ի դեկտեմբերի 11-ին, սակայն բժշկական փաստաթղթերի պատճենը դատարան չի ուղարկվել՝ հավելելով, որ որոշումը բողոքարկելու են վերադաս դատարանում։ Հատկանշական է, որ համապատասխան առողջական եզրակացությունը կազմող բժիշկը ևս նույն նախաքննության շրջանակներում դատապարտվել է երկու տարի վեց ամիս ազատազրկման։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը