copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:03 12-11-2021

Թրևիս Սքոթի համերգին հրմշտոցի զոհերի թիվն աճել է

Հյուսթոնի հիվանդանոցներից մեկում մահացել է 22-ամյա ուսանողուհի Բհարթի Շահանին, որը տուժել էր ռեփեր Թրևիս Սքոթի Astroworld փառատոնին հրմշտոցի ժամանակ։ Աղջիկը դարձել է միջադեպի իններորդ զոհը, հայտնում է CNN-ը։

Շահանին մի քանի օր անցկացրել է կոմայի մեջ՝ նրան միացրել էին թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Բժիշկները ախտորոշել են նրա ուղեղի մահ։

Մահացածի հարազատները պարզաբանել են, որ սա Բհարթիի կյանքում առաջին երաժշտական ​​փառատոնն էր, և նա անհամբերությամբ էր սպասում դրան։

Ինչպես նշել է հեռուստաալիքը, զոհերի տարիքը 14-27 տարեկան է։ Այս պահին բժշկական կոմայի մեջ է գտնվում տուժած 9-ամյա տղա։

Միջոցառման ժամանակ, որին այցելել էր շուրջ 50 հազար մարդ, անվտանգության միջոցառումների հարցը ամբողջ շաբաթ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր։ Սքոթի և փառատոնի կազմակերպիչների դեմ բազմաթիվ հայցեր են հարուցվել զոհերի և տուժածների ընտանիքների կողմից։

Ռեփերը հայտարարել է, որ չի իմացել իր ելույթի ժամանակ ամբոխի մեջ կատարվածի մասին, այդ պատճառով էլ ժամանակին չի դադարեցրել համերգը։ Սքոթն ընդգծել է, որ կոտրված է կատարվածից, և խոստացել է հոգալ զոհերի հուղարկավորության բոլոր ծախսերը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում