copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:01 10-11-2021

Քիմ Քարդաշյանի «Skims» և «Fendi» ներքնազգեստի համատեղ հավաքածուն վաճառքի առաջին մեկ րոպեի ընթացքում 1 միլիոն դոլար է վաստակել

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին պատկանող Skims ապրանքանիշի համագործակցությունը Fendi նորաձեւության տան հետ գերհաջող է ստացվել․ հագուստի և ներքնազգեստի նոր հավաքածուի վաճառքի առաջին րոպեին եկամուտը գերազանցել է մեկ միլիոն դոլարը։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։

Նշվում է, որ Fendi x Skims շարքը գնորդներին հասանելի է դարձել նոյեմբերի 9-ին։ Այն ներառում էր ներքնազգեստ, զուգագուլպաներ, զգեստներ, սպորտային կոստյումներ:

Ապրանքների գնման նախնական պատվեր է տվել 300 հազար մարդ։ Նոր հավաքածուի իրերի արժեքը տատանվում է 100 դոլարից մինչև 4200 դոլարի սահմաններում:

Հավաքածուի ֆավորիտներից էր կաշվե զգեստը, որը Քիմը կրել էր նոյեմբերի 3-ին Wall Street Journal Magazine Innovator Awards մրցանակաբաշխության ժամանակ։

Հայտնի է, որ հավաքածուի որոշ իրեր առաջին օրը ամբողջությամբ սպառվել են։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ