copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:34 09-11-2021

Զանգեզուրի կոմբինատում կադրերի ու նշանակումների հարցը վստահել են Դավիթ Դանիելյանին․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեռեւս օրեր առաջ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու վարչապետի աշխատակազմի դեկավար Արայիկ Հարությունյանը աշխատանքային այցով Սյունքում էին, այցելել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նույն օրը իշխանության կողմից որոշում է կայացվել, որ անկախ նրանից, թե իշխանության կողմից ով կնշանակվի ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ, պղնձամոլիբդենայինում կադրերի ու նշանակումների հարցով զբաղվելու է Կապանում ՔՊ-ական թեկնածու Դավիթ Դանիելյանը։

Ստացվում է, որ Կապանում ընտրություններից առաջ իշխանությունը լծակներ է տալիս իր թեկնածուին, որպեսզի վերջինս կարողանա ձայն հավաքել ու հասնել իշխանության համար բաղձալի հաղթանակին։

Հավելենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում այսօր աշխատում են հարյուրավոր կապանցիներ, որոնք այդ աշխատանքով իրենց ընտանիքի ապրուստի միջոցներն են հոգում, եւ, փաստորեն, Կապանի ՏԻՄ ընտրություններում նրանց կատարած ընտրությունից է կախված լինելու՝ կշարունակեն արդյոք աշխատել պղնձամոլիբդենային կոմբինատում, թե ոչ։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Դավիթ Դանիելյանն այս օրերին անգամ կապանցիներին աշխատանքի խոստումներ է տալիս, ասում է, որ նոր աշխատատեղեր կբացի, ու վերջիններս աշխատելու հնարավորություն կստանան։ Սակայն բացառված չէ նաեւ, որ ընտրություններում պարտվելու դեպքում Դավիթ Դանիելյանը փորձի վրեժխնդիր լինել կապանցիներից՝ նրանցից շատերին ազատելով պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատանքից»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ