Ներքին 4 տարի առաջ - 20:34 08-11-2021

Ես ընդունում եմ ընդդիմությանն ուղղված քննադատությունները․ Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը վստահ է, որ այս հանրահավաքը մեծ շարժման սկիզբն է դառնալու, սակայն ընդգծում է, որ անհրաժեշտ է սպասել, սա կարճաժամկետ գործընթաց չէ։ Դիտարկմանը, թե ընդդդիմության հանդեպ վստահությունը կորել է, քանի որ արդյունավետություն չեն տեսնում, Վարդևանյանը պատասխանեց, որ ընդունում է բոլոր քննադատությունները․

«Այո, մենք պետք է և կարող ենք ավելի արդյունավետ աշխատել։ Վստահությունը պետք է վերականգնել միայն տքնաջան աշխատելով»,- ասաց Վարդևանյանը։

Արդեն ելույթի ժամանակ նա ընդգծեց, որ 2018 թվականին այս իշխանությունները խոստացան դատական բարեփոխումներ, փոխարենը բանեցրին անասելի ճնշումներ, սպառնալիքներ դատարանների նկատմամբ։ «Միայն այս տարի դատարանները բարելավել են՝ մոտ 80 տոկոս կալանավորումներով, սա հակառեկորդ է, սա խայտառակություն է։ Այս իշխանությունները դատարանները վերածում են մարդկանց կալանավորելու հարթակի, մարդկանց վախեցնելու մահակի, դատախազության կցորդի, բայց դա իրենց մոտ երկար չի ստացվելու»,–ասաց նա։ «Այսօր դատական իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կամակատարն է, այն կալանավորում է բոլորին, նույնիսկ ընդդիմադիր պատգամավորների տեղաշարժն է սահմանափակում։ Այսպիսի խեղճացած, վախեցած, կամակատար դատարաններ երբեք չենք ունեցել»,–ասաց նա։ Արամ Վարդևանյանը կոչ արեց իրավապահ մարմիններին չվախենալ։ «Իրավապահներ մի վախեցեք այս իշխանությունների, հայ ժողովուրդը չի վախենում այս իշխանություններից, պետք է վախենալ և պայքարել թուրքացման դեմ, սև ու սպիտակի բաժանողների դեմ»,–ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ