copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:23 08-11-2021

25 տարի առաջ ՀՀ հասարակական-քաղաքական օրակարգն ականապատվեց․Արթուր Խաչատչյան

25 տարի առաջ ՀՀ հասարակական-քաղաքական օրակարգն ականապատվեց մի ազգակործան ու դավադիր թեզով՝ «Սերգո ջան, լավ չես ապրի, քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել»։ Այս մասին «Հայաստան» դաշինքի հանրահավաքին հայտարարեց ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Այդ հայտարարությամբ սկիզբ դրվեց Արցախը և մեր տնտեսական բարեկեցությունը, Արցախի ու Հայաստանի շահերն իրար հակասելու, հայաստանցիներին ու ղարաբաղցիներին իրարից զանազանելու և նույնիսկ իրար հետ թշնամացնելու քաղաքականությանը։ Տարիներ շարունակ կաթիլ-կաթիլ այդ թույնը կաթեցնում էին մեր հանրային գիտակցության մեջ։ Այսօր Արցախի զգալի մասը թուրքին է տրվել․ լա՞վ ենք ապրում դրանից հետո»,-հայտարարեց նա։ Պատգամավորը նշեց՝ քաղաքական իշխանությունն ասում է՝ զարգացման նոր հնարավորությունների դարաշրջան է բացվում։ «Պետք է Արցախը տայի՞ք, որ նոր հնարավորություններ բացվեին, Քարվաճառն ու Քաշաթաղը, Շուշին ու Հադրու՞թն էին խանգարում ձեր տնտեսական քաղաքականությանը։ Կապիտուլյացիա՞ն էր ձեր տնտեսական քաղաքականության հիմքը»,-ասաց նա՝ ընդգծելով, թե խոստացված տնտեսական քաղաքականության արդյունքները տեսանելի են՝ գները շարունակում են աճել։ Ըստ նրա՝ երբ այդ մասին իշխանությանը հարց են ուղղում, արձագանքում են, թե համաշխարհային գներն են աճել, իրենք ոչինչ չեն կարող անել։ Խաչատրյանն ընդգծեց, որ ավելացել են արտագաղթի ծավալները։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին