copy image url
Ներքին 4 տարի առաջ - 09:44 08-11-2021

Իրավապահները պարզել են նոյեմբերի 6-ին Շիրակի մարզում վրաերթի հետևանքով մահացած տղամարդու ինքնությունը

Իրավապահները պարզել են նոյեմբերի 6-ին Շիրակի մարզում վրաերթի հետևանքով մահացած տղամարդու ինքնությունը. նա Շիրակի մարզի բնակիչ, 54-ամյա Սամվել Առաքելյանն էր, գրում է Shamshyan.com-ը։

Նույն օրը՝ ոստիկանների ու քննիչների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ու որոնողական, իսկ հետո՝ բացատրական աշխատանքների շնորհիվ, ոստիկանության Ախուրյանի բաժին է կամավոր ներկայացել Երևանի բնակիչ, 34-ամյա Հմայակ Ա.-ն, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 05:30-ի սահմանում, ինքը, վարելով Գյումրիում բնակվող իր ընկերոջ, 21-ամյա Աշոտ Ա.-ի BMW X-6 մակնիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ըստ աղբյուրի՝ դեպքի փաստով հարուցված գործի շրջանակում Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում