Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:35 06-11-2021

Ուկրաինայում մտածում են կեղծ վկայական գնողների պատվաստման մասին

Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն հայտարարել է, որ իշխանությունները «քովիդային համաներման» միջոցներ են մշակում։ Խնդիրը կեղծ վկայական գնած անձանց պատվաստվելու հնարավորություն ընձեռելն է։

Ավելի վաղ Պոլտավայի շրջանի ոստիկանությունն առաջարկել է վկայական գնողներին իրազեկել կեղծ փաստաթղթեր վաճառողների մասին՝ քրեական հետապնդումից ազատվելու դիմաց։

Նոյեմբերի 2-ին Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ ընդունել է Ուկրաինայի Քրեական օրենսգրքում պատվաստումների վերաբերյալ փաստաթղթերի կեղծման համար պատասխանատվություն սահմանելու մասին փոփոխությունը։

Ամենից շատ դիտված