copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:44 05-11-2021

Նիկոլ Փաշինյանն արգելափակում է քաղաքացիներին

Երեկվանից համացանցում որոշ օգտատերեր բողոքում են, որ չեն կարողանում տեսնել Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներն ու մտնել նրա էջ։ Բանից պարզվում է, որ Փաշինյանը, կամ նրա էջը վարող անձնակազմը, արգելափակում են որոշ քաղաքացիների, կամ էլ զրկում են մեկնաբանություն թողնելու հնարավորությունից։ Սա այն դեպքում, երբ էջը ոչ թե Փաշինյանի անձնական, այլ պաշտոնական էջն է։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանից փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք նորմալ է նման պահվածքն ու կա՞ օրենքի խախտում, թե՝ ոչ։ Սամվել Մարտիրոսյանն ընդգծեց, որ այստեղ միանշանակ ոչինչ ասել չենք կարող, քանի որ հարցը գտնվում է ավելի փիլիսոփայական դաշտում։

«ԱՄՆ-ում, օրինակ կա նման նախադեպ։ Թրամփն արգելափակել էր քաղաքացիներից մեկին, վերջինս էլ դատի էր տվել նրան։ Քաղաքացին դատը շահեց, քանի որ դատարանը հարցը դիտարկել էր տեղեկատվություն ստանալու ազատության տեսանկյունից։ Հայաստանում, սակայն, նման նախադեպ չկա։ Երևույթը, սակայն, բացասական է, քանի որ եթե խոսում ենք հանրային դեմքի ֆեյսբուքյան էջի մասին, առավել ևս, եթե խոսքը երկրի ղեկավարի մասին է, ապա հարցն ամբողջությամբ տեղավորվում է տեղեկատվության ազատության օրենքի շրջանակներում։ Նա փաստացի քաղաքացիներին զրկում կամ սահմանափակում է տեղեկատվություն ստանալու իրավունքից»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց մեդիափորձագետը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն էլ ընդգծում է, որ այստեղ չկա օրենքի երևէ խախտում, մեկ պարզ պատճառով՝ օրենք չկա։ Դաշտը որևէ կերպ ու որևէ օրենքով չի կարգավորվում։

«Եթե լինի որևէ դատական նախադեպ, կարող ենք այդ դեպքում քննարկել, սակայն այդպիսին դեռ չկա ու այս հարցն ամեն ձևով հնարավոր է շահարկել։ Սակայն նման վարվելակերպը բնավ ողջունելի չէ»,- ընդգծեց Շուշան Դոյդոյանը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ, սակայն վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը