Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:59 04-11-2021

Ղրիմը և Սևաստոպոլը ընդմիշտ Ռուսաստանի հետ են․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սևաստոպոլը և Ղրիմը «այժմ ընդմիշտ Ռուսաստանի հետ են», հավելելով, որ դա «մարդկանց, մեր ողջ ժողովրդի ինքնիշխան, ազատ և աննկուն կամքն է»։

Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է Սևաստոպոլում՝ Քաղաքացիական պատերազմի ավարտին նվիրված հուշահամալիրում ծաղիկներ դնելուց հետո։

Պուտինի խոսքով, հուշահամալիրը խորհրդանշում է, որ երկիրը «հիշում և սիրում է իրեն հավատարիմ բոլոր որդիներին ու դուստրերին, անկախ նրանից, թե բարիկադների որ կողմում են նրանք երբևէ գտնվել»: Նախագահը հավելել է, որ երկիրը «վերականգնել է իր պատմական միասնությունը»։