copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:15 04-11-2021

Էրդողանն օրակարգ է բերել իտալա-ֆրանսիական նոր սերնդի ՀՕՊ համակարգերի արտադրության ծրագրին Թուրքիայի մասնակցության հարցը

Հռոմում տեղի ունեցած G20 գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին օրակարգ է բերել իտալա-ֆրանսիական նոր սերնդի SAMP/T հեռահար ՀՕՊ համակարգերի արտադրության ծրագրին Թուրքիայի մասնակցության հարցը։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
Էրդողանը գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ Ֆրանսիա-Իտալիա-Թուրքիա եռյակը դրական քայլեր են անելու պաշտպանական արդյունաբերության ոլորտում՝ մասնավորապես SAMP/T ՀՕՊ համակարգերի հարցում։ Նրա խոսքով՝ այդ դրական քայլերով այս երկու երկրների հետ Թուրքիայի առևտրաշրջանառությունն ավելի կաճի։
Ըստ թուրքական «Cumhuriyet» կայքի դիտարկման՝ Էրդողանի հայտնած «դրական քայլերի» առաջին փուլը կարող է լինել նոր սերնդի SAMP/T համակարգերի համատեղ արտադրության համար տեխնիկական հարցերով բանակցությունների վերսկսումը։ Միաժամանակ նշվել է, որ արտադրությանը Թուրքիայի մասնակցության հարցում որոշիչ է լինելու Ֆրանսիայի դիրքորոշումը, որն արդեն Հունաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության պայմանագիր է կնքել։

Հիշեցնենք, որ Թուրքիան SAMP/T համակարգերի արտադրությունն իրականացնող իտալա-ֆրանսիական «Eurosam» կոնսորցիումի հետ համատեղ արտադրության մասին համաձայնագիր էր ստորագրել 2018 հունվարի 5-ին։ Թուրքիան այդ պայմանագրից ստորագրությունը հետ էր կանչել 2021թ․ մարտի 12-ին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ