Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:53 03-11-2021

Հանրային քննարկման է ներկայացվել դպրոցների երկարօրյա խմբի օրինակելի ծրագրերի նախագիծը․ ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական օրինակելի ծրագրերի նախագիծը:

Առաջարկվող լուծումներն ուղղված են սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնության ցուցաբերմանը, չափորոշչային ու ծրագրային պահանջներին համապատասխան ուսումնական նյութի յուրացման գործընթացում ցածր առաջադիմություն ունեցող սովորողների աջակցմանը, ինչպես նաև ինքնուրույն սովորելու հմտությունների, ստեղծագործական ունակությունների և ինքնակազմակերպման կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը:

Ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական ծրագրերը ներառում են երկարօրյա խմբի սովորողների սննդի, հանգստի և դասապատրաստման կազմակերպումը` որպես երկարօրյա կրթական ծրագրի բաղկացուցիչ մասեր:

Ուսումնական հաստատությունը կարող է իրականացնել հետևյալ ծրագրերը՝ ծնողի նախաձեռնությամբ երկարօրյա խմբում ընդգրկված սովորողների, ինչպես նաև դպրոցի կողմից այդ խմբում ընդգրկված ցածր առաջադիմությամբ սովորողների երկարօրյա ուսուցման ծրագիր՝ ըստ կրթության աստիճանների (տարրական և միջին դպրոց), ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների և սոցիալապես անապահով ընտանիքների, ծնողազուրկ սովորողների երկարօրյա ուսուցման կազմակերպման ծրագիր:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների երկարօրյա ուսուցման ծրագիրը կարող է իրականացվել մանկավարժահոգեբանական ծառայությունների մատուցման և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր սովորողի՝ անհատական ուսուցման պլանով նախատեսված գիտելիքների, հմտությունների, դիրքորոշման և արժեքների ձևավորման ու զարգացման ուղղություններով:

Տվյալ օրվա ուսումնական պարապմունքներից հետո հաջորդաբար իրականացվում է սննդի, հանգստի, զբոսանքի, ինչպես նաև լիցքաթափող, ճանաչողական և զարգացնող խաղերի, էքսկուրսիաների, խմբակների, պարապմունքների և միջոցառումների կազմակերպում, որոնց ընթացքում ապահովվում է սովորողների շարժունությունը: Տվյալ օրվա ուսումնական պարապմունքներից հետո տարրական և միջին դպրոցների սովորողի համար իրականացվում է սննդի կազմակերպում՝ 1-4-րդ դասարաններում՝ մինչև 30 րոպե, իսկ 5-9-րդ դասարաններում՝ մինչև 20 րոպե տևողությամբ: Տարրական և միջին դպրոցների սովորողի համար իրականացվում է հանգստի (այդ թվում՝ զբոսանքի) կազմակերպում՝ 1-4-րդ դասարաններում՝ մինչև 80 րոպե, իսկ 5-9-րդ դասարաններում՝ մինչև 30 րոպե տևողությամբ:

Հանգստից հետո կազմակերպվում է սովորողների դասապատրաստումը, որն իրականացնում է տվյալ ուսումնական հաստատության երկարօրյա ուսուցման մանկավարժական աշխատողը: Տարրական և միջին դպրոցների սովորողի համար իրականացվում է դասապատրաստում՝ 1-4-րդ դասարաններում՝ 2 ակադեմիական ժամ, իսկ 5-9-րդ դասարաններում՝ 3 ակադեմիական ժամ տևողությամբ:

Երկարօրյա խմբում ուսումնադաստիարակչական աշխատանքը ներառում է միմյանց փոխկապակցված երկու ուղղությամբ գործողություններ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան