copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:14 03-11-2021

Թուրքիայում բանտարկյալների թիվը կրճատվել է ավելի քան 8 տոկոսով

Ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TurkStat)՝ 2021 թ. նոյեմբերի 2-ին ամփոփած և հրապարակած տվյալների՝ 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ թուրքական բանտերում բանտարկյալների թիվը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8,5 %-ով՝ կազմելով 266,831 մարդ։ Ընդհանուր առմամբ բանտարկյալների 96 %-ը տղամարդիկ են և միայն 4 %-ը՝ կանայք: 12-ից 17 տարեկան տարիքային խմբում անչափահասների թիվը կազմում է 1283, ինչը 23,6 %-ով պակաս է նախորդ տարվա համեմատությամբ։

Նշվում է, որ 2020 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ազատազրկման դատապարտվածների 15,7 %-ը հարձակում է գործել։ Դատապարտյալների 15,2 %-ը պատիժ է կրում գողության, 5,9 %-ը՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար: 5.3%-ը խախտել է «Սնանկության և իրավապահ պրակտիկայի մասին» օրենքը, իսկ 4,7 %-ը կատարել է հանցավոր արարք՝ կապված թմրամիջոցների արտադրության և վաճառքի հետ։

Հաղորդվում է, որ եթե հարձակման ենթարկված բանտարկյալների 29,9 %-ը թերի միջնակարգ կամ մասնագիտական ​​կրթություն ունի, ապա մարդասպանության համար դատապարտվածների 29,2 %-ն ունի առնվազն միջնակարգ կրթություն:

Բացի այդ, ինստիտուտի հրապարակած տվյալների համաձայն՝ 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանտերում 1000 բնակչի հաշվով եղել է 319 մարդ, մինչդեռ տասը տարի առաջ՝ 2011 թվականի նույն ժամանակահատվածում՝ 172 մարդ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ