Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:36 03-11-2021

Ինչու է COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստումների դեպքում անգամ աճում հիվանդացության մակարդակը. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ, պրոֆեսոր Սանտյագո Մաս Կոման հայտնել է, թե ինչու կարող է շարունակել աճել կորոնավիրուսով հիվանդացության մակարդակը նույնիսկ զանգվածային պատվաստումների դեպքում։ Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն։

Նրա խոսքով՝ մարդիկ սխալմամբ կարծում են, որ երկու չափաբաժինով պատվաստումն իրենց վերջնականապես կպաշտպանի COVID-19-ով վարակվելուց։ Արդյունքում պատվաստվածները սկսում են անտեսել անվտանգության միջոցները։ Բացասաբար է անդրադառնում նաև պատվաստվածների կողմից դիմակ օգտագործելուց և սոցիալական հեռավորության պահպանումից հրաժարումը։

«Ձմռան ցածր ջերմաստիճանի սկսվելուն պես մարդիկ ավելի քիչ ժամանակ կանցկացնեն փողոցներում, ինչը, իր հերթին, կբարձրացնի վարակվելու վտանգը փակ տարածքներում, ինչպիսիք են ռեստորանները, բարերը և այլն»,- հստակեցրել է պրոֆեսորը:

Մաս Կոման հավելել է, որ պատվաստումից հետո արտադրված հակամարմինները պահպանվում են միայն որոշ ժամանակ: Օրինակ՝ դրա մշակումը կարող է տևել մի քանի ամիս:

Պրոֆեսորը բացատրել է, որ մարդու օրգանիզմում ձևավորվում են հիշողության բջիջներ, որոնք կարող են ճանաչել կորոնավիրուսը։ Այնուամենայնիվ, դելտա շտամի բարձր վարակելիության պատճառով մարդու օրգանիզմին ոչ միշտ է հաջողվում ժամանակին ճանաչել սպառնալիքը և աշխատել՝ սկսելով վիրուսը չեզոքացնող հակամարմիններ արտադրել, նշել է փորձագետը։

ԱՀԿ-ի համաճարակաբանն ընդգծել է, որ մինչ այժմ չի գտնվել COVID-19-ի ոչ մի շտամ, որը վարակելիությամբ գերազանցում է «դելտային»։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»