copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:28 31-10-2021

Հորդանանից արտաքսում են օտարերկրացի չպատվաստված աշխատողներին

Հորդանանի ՆԳՆ-ն հայտնել է, որ այն օտարերկրյա աշխատողները, որոնք լիարժեք չեն պատվաստվել COVID-ի դեմ, դեկտեմբերի 15-ից կարտաքսվեն Հորդանանից: Այս մասին գրում է Xinhua-ն։

Նշվում է, որ բոլոր աշխատողները կարող են անվճար պատվաստվել՝ առանց աշխատանքի կամ կացության թույլտվություն ցույց տալու։

Հորդանանում ավելի քան 3,5 միլիոն մարդ է աշխատում Սիրիայից, Եգիպտոսից, Պաղեստինից, Իրաքից, Լիբիայից և Եմենից։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ հորդանանցիների գրեթե 40%-ն ամբողջությամբ պատվաստված է։