Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:39 30-10-2021

Խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց․ Արփի Դավոյան

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը հերքել է լուրերն այն մասին, իբրև թե ինքը ստանձնելու է Լոռու մարզպետի պաշտոնը: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել․

«Երկու օր է որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածում, իբրև շուտով, ստանձնելու եմ Լոռու մարզպետի պաշտոնը, պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա և խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»։