copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 15:57 30-10-2021

Արման Դարչինյան. Ինձ «կեղտոտ» մրցակից էր բաժին հասել

Բռնցքամարտի Աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում Ղրղզստանի ներկայացուցիչին հաղթելուց հետո Արման Դարչինյանը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում նշել է, որ իրեն ոչ տղամարդկային մրցակից էր բաժին հասել:

«Ինձ բաժին էր հասել շատ «կեղտոտ» ու ոչ տղամարդուն վայել մրցակից: Աշխարհի առաջնությունում սա իմ առաջին մենամարտն էր: Մի փոքր քիչ աշխատեցի, եթե 3 ռաունդ մենամարտեի, անհամեմատ լավ կլիներ, շատ ավելի լավ կզգայի ռինգը: Կարևորը հաղթանակն էր ու նաև այն, որ մինչև մրցակցի անթույլատրելի հարվածները ես ունեի նկատելի առավելություն: Մարզիչներիս հետ ավելի մանրամասն կվելուծենք մենամարտը: Նշեմ, որ նոր քաշային կարգում ինձ բավականին լավ եմ զգում: 75 կգ քաշային կարգում մրցակիցներս ինձնից բավականին ծանր էին»,-ասել է Դարչինյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին