copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:29 30-10-2021

ԱՀԿ ղեկավար Գեբրեյեսուսը նախազգուշացրել է նոր վտանգավոր վիրուսի հայտնվելու մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ համաշխարհային հանրությունը պետք է դասեր քաղի կորոնավիրուսային համավարակից և կոչ է արել պատրաստվել նոր սպառնալիքին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով G20-ի գագաթնաժողովում նրա ելույթին։

«Կենսաբանության տեսանկյունից անկասկած է, որ ինչ-որ պահի կհայտնվի մեկ այլ վիրուս, որը մենք պարզապես չենք կարողանա զսպել»,- ասել է ԱՀԿ ղեկավարը։

Նրա խոսքով, աշխարհում տարբեր երկրների բնակիչների համար պատվաստանյութերի հավասար հասանելիություն չկա։ Գեբրեյեսուսն ասել է, որ այս պահին Covid-19-ի դեմ ամբողջովին պատվաստված է աշխարհի բնակչության 36%-ը, իսկ Աֆրիկայում այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 6%։ Նա կոչ է արել G20-ի երկրների ղեկավարներին աջակցել համավարակներին նախապատրաստվելու և դրանց արձագանքելու հարցով միջազգային համաձայնագրի ստեղծմանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին