copy image url
Ավելին 4 տարի առաջ - 22:03 29-10-2021

Շվարցենեգերը նշել է այն մթերքը, որից հրաժարումը կօգնի մոլորակին և առողջությանը

Հոլիվուդյան հայտնի դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի կարծիքով՝ սննդակարգում մսի քանակի կրճատումը ոչ միայն կօգնի նվազեցնել ածխաթթու գազի արտանետումները, այլև մարդկանց ավելի առողջ կդարձնի։ Այս մասին նա հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում՝ հղում անելով սեփական փորձին։

«Այն բանից հետո, երբ սկսեցի ավելի շատ բանջարեղեն և այլ բուսական սնունդ օգտագործել, բժիշկներն ինձ ասացին, որ արյան անոթներս դադարել են նեղանալ: Այնպես որ, մի՞թե կարելի է ասել, թե ես ինչ-որ բանից հրաժարվել եմ: Ես միայն ավելի առողջ եմ դարձել։ Այս որոշումն ինձ հավելյալ երկու-երեք տարվա կյանք տվեց»,- ասել է դերասանը։

Նա նաև հորդորել է մարդկանց գնել տեղական արտադրության մթերքներ, քանի որ աճող միջազգային առևտուրն ինքնին բացասաբար է անդրադառնում շրջակա միջավայրի վրա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից