Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:13 28-10-2021

Պետերբուրգում ներգաղթյալները բռնաբարել են հայրենակցին ուրիշի ընկերուհու հետ նամակագրության պատճառով

Ուզբեկստանի չորս քաղաքացիներ առևանգել և բռնաբարել են իրենց հայրենակցին ուրիշի ընկերուհու հետ տուժածի ինտիմ նամակագրության պատճառով։ Այս մասին հայտնում է «Ֆոնտանկա.ռու»-ն։

Պարբերականի տվյալներով՝ հոկտեմբերի 28-ին ոստիկանություն է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ Իվան Ֆոմին փողոցի բնակարաններից մեկում անհայտ անձինք ծեծի են ենթարկել եղբորը։ Ոստիկանությունը ձերբակալել է Միջին Ասիայից չորս ներգաղթյալի, ովքեր բնակարանում պահում էին 21-ամյա երիտասարդին։

Ինչպես պատմել է ձերբակալվածներից մեկը, տեսել է իր ընկերուհու նամակագրությունը տուժածի հետ, որից հետո կանխամտածված պատրվակով նրան տարել է բնակարան։ Այնուհետեւ ձերբակալվածն իր հանցակիցների հետ ծեծի է ենթարկել երիտասարդին և նրա նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարել։

Քննությունը քրեական գործ է հարուցել առևանգման և բռնի գործողությունների մասին գործով:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին