copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:20 28-10-2021

Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիներն ամեն օր նոր կարգ են սահմանում․ Հրապարակ

«Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում, որն այժմ գտնվում է ադրբեջանցիների տնօրինության տակ, ամեն օր նոր կարգ են սահմանում: Մեր հայրենակիցներից մեկն օրերս անցել է այդ ճանապարհով եւ լուսանկարել «Բարի գալուստ, Ադրբեջան» ցուցանակը։ Սա չի վրիպել պոստ պահող ռուսների ու ադրբեջանցիների աչքից: Նրանք կանգնեցրել են մեքենան եւ ասել, որ ադրբեջանական օրենսդրության համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիներն իրավունք չունեն լուսանկարել իրենց անցակետերը եւ տուգանվում են 100 հազար դրամով: Բանակցությունների արդյունքում եկել են կոմպրոմիսի` քաղաքացին ջնջել է լուսանկարը եւ շարունակել ճանապարհը:

Նշենք, որ, բացի այդ, ժամը մեկ են թույլատրում այդ ճանապարհով մեքենաների անցումը` մեքենաները սահմանակետում հավաքվում եւ սպասում են»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից