copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:54 27-10-2021

Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի վերջին

Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները վեցակողմ ձևաչափով կվերսկսվեն նոյեմբերի վերջին։ Այս մասին չորեքշաբթի օրը Twitter-ի իր էջում հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալի Բաղերին։

«Մենք պայմանավորվել ենք բանակցություններ սկսել մինչև նոյեմբերի վերջ, հստակ ժամկետը կհայտարարվի հաջորդ շաբաթվա ընթացքում»,- ասել է Բաղերին։ Նա նաև «լուրջ և կառուցողական» է որակել չորեքշաբթի օրը տեղի ունեցած խորհրդակցությունները Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) Համատեղ հանձնաժողովի համակարգող Էնրիկե Մորոյի հետ:

Ավելի վաղ IRIB հեռարձակող կորպորացիան հայտարարել էր, որ Բաղերին Բրյուսելում բանակցություններ է վարել Մորայի հետ։ Ըստ IRIB-ի՝ իրանական կողմը պատրաստ է վերադառնալ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ամբողջական վերացմանն ու աշխարհի հետ Թեհրանի առեւտրային հարաբերությունների կարգավորմանը նվիրված բանակցային գործընթացին։

Հոկտեմբերի 14-ին Բաղերին Թեհրանում բանակցություններ է վարել Մորայի հետ, որոնք նվիրված են եղել ԳՀՀԾ-ին համապատասխանության վերադարձին։ Այնուհետեւ կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները Բրյուսելում։

Սեպտեմբերի 21-ին Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն հայտարարել է, որ մի քանի շաբաթվա ընթացքում Վիեննայում կվերսկսվեն միջուկային համաձայնագրի ամբողջական վերականգնման շուրջ բանակցությունները։ Երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի խոսքով՝ Թեհրանն ակնկալում է, որ բանակցային գործընթացը կհանգեցնի Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ