copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:13 27-10-2021

Ստալինյան բռնաճնշումների զոհերի երեխաները դատի են տվել Պետդումային՝ խլված բնակարանների պատճառով

Գերագույն դատարանը ստալինյան բռնաճնշումների զոհերի երեխաների կողմից ստացել է խմբակային հայց, որոնք պահանջում են կատարել Սահմանադրական դատարանի որոշումը և բնակարաններով ապահովել Մոսկվայում և այլ քաղաքներում, որտեղից նախկինում վտարվել են իրենց ծնողները:

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, հայցի պատասխանող է համարվել Պետդուման, իսկ որպես հայցվորներ հանդես են եկել 23 անձ, որոնք ունեն քաղաքական բռնաճնշումների վերականգնված զոհի կարգավիճակ։ Հիմնական հայցվորը 70-ամյա Ալիսա Մայսներն է, ում ընտանիքն ապրել է մայրաքաղաքի կենտրոնում, սակայն 1941 թվականին որպես գերմանացիներ աքսորվել էին։ Ինքը՝ Մայսները, ծնվել է հատուկ բնակավայրում և ամբողջ կյանքն ապրել է Կիրովի շրջանի գյուղերից մեկում։ Ամենատարեց հայցվորը 89 տարեկան է, ամենաերիտասարդը՝ 64 տարեկան, իսկ մեկ այլ հայցվոր մահացել է 74 տարեկանում, հայցադիմումը ներկայացնելուց քիչ առաջ։

«Քաղաքական բռնաճնշումների զոհերի վերականգնման մասին» 1991 թվականի օրենքը իշխանություններին պարտավորեցնում է փոխհատուցել աքսորի կամ Գուլագ ուղարկված քաղաքացիների, ինչպես նաև աքսորավայրերում ծնված նրանց երեխաների վնասը։ Օրենքի համաձայն՝ բռնադատվածների ժառանգներն իրավունք ունեն վերադառնալ իրենց ծնողների նախկին բնակության վայր՝ պետությունից սոցիալական բնակարան ստանալով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ