copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:42 26-10-2021

Հայտնի են երեխաների շրջանում հետքովիդային ախտանիշները

Գերմանացի գիտնականները նկարագրել են երեխաների մոտ հետքովիդային համախտանիշը։ Դրա համար նրանք վերլուծել են տվյալների ընդարձակ բազան, որն ընդգրկում է Գերմանիայի բնակչության գրեթե կեսը: Հետազոտության արդյունքները հրապարակված են medRxiv.org բժշկական պորտալում։

Փորձագետները 2019 թվականի հունվարից մինչև 2020 թվականի դեկտեմբեր մի քանի առողջապահական ապահովագրություններից բժշկական տվյալները հավաքել են ընդհանուր բազայում: Նրանք մշակել են Գերմանիայում 38 միլիոն բնակիչների մասին տեղեկատվություն։

Նրանցից ընտրվել է 157 հազար մարդ, որոնց մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Հիվանդների թվում եղել են ավելի քան 145 հազար մեծահասակ և գրեթե 12 հազար երեխա։ Երկու խմբերում էլ գիտնականները հայտնաբերել են նրանց, ովքեր հիվանդությունից երեք ամիս անց դժգոհում էին ինքնազգացողությունից:

Պարզվել է, որ մեծահասակների մոտ կորոնավիրուսով հիվանդացությունը 163%-ով ավելի է։ Ընդ որում, հետքովիդային համախտանիշի դրսևորումների տարբերությունն այնքան էլ մեծ չի եղել՝ ընդամենը 41 տոկոս։

Մեծահասակների մոտ հիվանդության հետևանքները դրսևորվել են շնչառական անբավարարությամբ, ընդհանուր թուլությամբ, համի և հոտի կորստով և մազաթափությամբ: Երեխաների մոտ ախտանշանները տարբերվել են՝ նրանք գանգատվել են քրոնիկ հոգնածությունից, տագնապից, գլխացավերից, որովայնի ցավից և սոմատիկ խանգարումներից։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից