Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:45 25-10-2021

Սելֆիի ու TikTok-ի, Ջոնի Բրջոնիի կառավարության «գլուխգործոցները»

Երբ այս կառավարությունը ցանկանում է իր համոզմամբ՝ լավ բան անել, ստացվում է՝ ինչպես միշտ: Բավական չէ տապալել է կորոնավորուսի դեմ պայքարը,գրանցել աննախադեպ թվով մահեր,հիմա էլ պետական մակարդակով գրքի ու կրթվելու փոխարեն TikTok է քարոզում դպրոցականների շրջանում: ԿԳՄՍ եւ առողջապահության նախարարությունները «աննախադեպ» գաղափար են հղացել՝ քովիդի թեմայով կարճ հոլովակների մրցույթ իրականացնել բարձր դասարանցիների շրջանում,հոլովակներն էլ պետք է տեղադրված լինեն… TikTok-ում: Նախարարությունները գոհ են իրենց նախաձեռնությունից,մամուլում հայտարարում են,թե TikTok-ը զուտ հարթակ է՝ տեղեկատվությունը տեղ հասցնելու համար: Նրանց բնավ չեն հետաքրքրում հետեւանքները: TikTok-ը այս կառավարության դեմքն է,չէ՞ որ ՔՊ-ական ավագանու անդամները, օրինակ «ականջ ծամող» Նուարդ Վարդանյանը TikTok էր նկարում հենց ավագանու նիստի ժամանակ,կամ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը TikTok-ում տեսանյութեր էր հրապարակում մուլտիֆիլմերի հերոսների ձայներով… Սրանց արժեքային համակարգը բացառիկության առումով արժանի է «Կարմիր գրքում» գրանցվելու: Սրանց օրոք ծնվեց իրենց հոգեհարազատ ֆեյսբուքյան հերոսը՝ Ջոնի Բրջոնին: Ոչ ոք չի մոռացել,թե ինչպես էր «մշակույթն իր մեջ կրող» Մակունցը նախարար եղած ժամանակ Անկախության օրվան նվիրված ծրագրի շրջանակում նախաձեռնել «Սելֆի ժամ» խորագիրը կրող միջոցառումը։

Արեգ ԱՐԵՎՅԱՆ

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
23:01 Բիզնեսս վաճառում եմ, միլիոնների վնաս եմ կրել, արտահանում չկա. գործարար
09:59 Լուկաշենկոն երկու քարի արանքում է. Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի պատճառով ճնշում են նրան
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան