Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:21 21-10-2021

Տիգրան Կարապետյանի վիճակը շատ ծանր է

ԱԼՄ Հոլդինգի և Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի վիճակը ծանր է, նա մի քանի օր՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում է։ Նշենք, որ Տիգրան Կարապետյանը տառապում է քաղցկեղով, նա այժմ վերակենդանացման բաժանմունքում է։ Կարապետյանը վերջերս վարակվել էր կորոնավիրուսով, և աում են, որ հաղթահարել էր այն, սակայն հանկարծակի իրեն շատ վատ է զգացել։ Նա այժմ կյանքի համար պայքար է տանում։ 2001 թ. Կարապետյանը հիմնադրել է ԱԼՄ մեդիա հոլդինգը։ Հեռուստալիքով ցուցադրվում էին համերգներ, որտեղ կարող էին մասնակցել գրեթե բոլոր ցանկացողները, ինչպես նաև Կարապետյանի բարեգործական ակցիաները։ Կարապետյանը ուներ նաև ծրագրեր, որտեղ նա վերլուծում էր քաղաքական իրադարձությունները ժողովրդի լայն զանգվածներին հասկանալի լեզվով։ 2010 դեկտեմբերին ընդունվեց որոշում ԱԼՄ-ի փակելու մասին։ Կարապետյանը եթերում հայտարարեց, որ դա քաղաքական որոշում է և կոչ արեց պայքարել այդ անարդարության դեմ։ 2011 թ. հունվարի 7-ից Երևանում, Գյումրիում, Վանաձորում տեղի ունեցան հանրահավաքներ։ Հունվարի 19-ին Մատենադարանի մոտ տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, որտեղ նա հայ ժողովրդի անունից 15 կետերից պահանջ ներկայացրեց իշխանություններին։ Հունվարի 20-ին եթեր հեռարձակվեց ԱԼՄ-ի վերջին հաղորդումը։ Կարապետյանը 2008 թվականի նախագահական ընտրություներին եղել է նախագահի թեկնածու։

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց