copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:59 20-10-2021

ՀՀ սահմանների շուրջ անվտանգության գոտի ստեղծելու ՀՀ ՄԻՊ առաջարկը հիմնավոր է. Ջոն Էվանս

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան (2004-2006թթ.) Ջոն Էվանսը լիովին արդարացված է համարում Հայաստանի Հանրապետության սահմանների շուրջ, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանին ապառազմականացված գոտի ստեղծելու մասին Հայաստանի օմբուդսմենի առաջարկը: Այդ մասին Էվանսը գրել է «Թվիթերի» իր էջում՝ մեկնաբանելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 18-ին ահազանգել էր, որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ ապօրինաբար ներխուժած ադրբեջանական զինված ուժերը մեծ ապաստարաններ են կառուցել Հայաստանի ինքնիշխան տարածքում, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ և բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները: ՄԻՊ-ը շեշտել էր, որ ադրբեջանական զինված ուժերը ֆիզիկապես ներկա են հենց այն հողատարածքներում, որոնք պատկանում են ՀՀ քաղաքացիներին՝ օրինական փաստաթղթերով հաստատված իրավունքներով:

Թաթոյանի խոսքերով՝ Հայաստանի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայությունը ոտնահարում է բնակիչների կյանքի ու անվտանգ ապրելու, սեփականության, ընտանիքի եկամուտը վաստակելու և այլ կենսական իրավունքներ:

Այս հանգամանքը հաշվի առնելով՝ Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է արել անհապաղ սկսել ՀՀ սահմանների շուրջ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու և ադրբեջանական զինված ծառայողներին Հայաստանի գյուղերի հարևանությունից, համայնքների միջև ընկած ճանապարհներից անհապաղ հեռացնելու գործընթաց:

Պաշտպանության նախարարությունը, սակայն, արձագանքել էր, որ ՄԻՊ-ի այդ պնդումները «ակնհայտորեն ուռճացված են», քանի որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացվում, մեծ ապաստարաններ, կամ նոր ճանապարհներ չեն կառուցվել, ավելին՝ նրանց կողմից այդպիսի աշխատանքների փորձերը հաջողությամբ կանխվում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է