copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:17 20-10-2021

Իրանն իր բեռնատարներին արգելել է մուտ գործել ԼՂ տարածք

Ադրբեջանական Caliber լրատվական կայքի տելեգրամյան ալիքը, վկայակոչելով իրանական Mehr լրատվական գործակալության թղթակցին հրապարակել է մի փաստաթուղթ, որտեղ ասվում է այն մասին, որ Իրանը արգելել է իր բեռնատարներին Լաչինով Հայաստանի տարածքից մուտք գործել ԼՂ տարածք։

Ինչպես հայտնում է «Հրապարակ» օրաթերթը, ըստ հրապարակման՝ Իրանի միջազգային փոխադրումների եւ ավտոճանապարհների տարանցման ու տրանսպորտային կազմակերպությունների վարչության տնօրեն Մոհամմադ Ջավադ Խեդայաթին նամակ է գրել միջազգային տրանսպորտային ընկերությունների արհմիությանը, հղում տալով ԱԳՆ հոկտեմբերի իննի՝ ճանապարհների մասին դիրեկտիվին, որով արձանագրել է, որ Ադրբեջանի տարածք, բացի պետական սահմանից մուտք գործելու ցանկացած փորձ համարվում է այդ երկրի տարածքային ամբողջականության խախտում։ Նամակում նշվում է նաեւ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, որ արգելվում է իրանական բեռնատարների մուտքը ԼՂ Հայաստանի տարածքով, Լաչինի միջանցքով, ինչպես նաեւ ԼՂ հետ ցանկացած առեւտրային համաձայնագրի կնքում եւ ապրանքաուղեկցող փաստաթղթի տրամադրում տրանսպորտային ընկերությունների կողմից։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել