Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:28 20-10-2021

Ռուսաստանի գերխնդիրը տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելն է․ քաղաքագետ

Երկու օրվա տարբերությամբ հոկտեմբերի 10-ին ու 12-ին աշխատանքային այցով Մոսկվա մեկնեցին սկզբում պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, այնուհետև Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանից մեկ օր անց Մոսկվայում էր նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։

Պաշտոնական հայտարարություններում բոլոր հանդիպումներն էլ աշխատանքային էին, ու քննարկվել են հետագա գործակցության հարցեր ու հեռանկարներ։

Մասնագիտական շրջանակները, սակայն, այս այցելությունների, ու հատկապես դրանց ինտենսիվության մեջ այլ ուղերձ են տեսնում։

Բանն այն է, որ 44-օրյա պատերազմն ու վերջին շրջանում տարածաշրջանային խմորումները Ռուսաստանի համար ծնել են շատ լուրջ մրցակիցներ։ Խոսքը հիմնականում Թուրքիայի ու Իրանի մասին է։ Ու եթե Թուրքիան կարողացավ, թեկուզ փոքր քանակով, այնուամենայնիվ ապահովել իր դե յուրե ներկայությունը տարածաշրջանում, Իրանի հարցը դեռ մնում է անորոշ։

Քաղաքագետ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ սա Ռուսաստանի կողմից իր ազդեցությունն ամրապնդելու փորձ է:

«Իր միջնորդական առաքելության շրջանակում Ռուսաստանը հաստատեց իր ազդեցությունն այս տարածաշրջանում։ Սակայն հիմա Ռուսաստանն ունի շատ ուժեղ մրցակից ի դեմս Իրանի»,- ընդգծում է քաղաքագետը։

Իրանի ակտիվացումը պայմանավորված է նաև Եվրոպայում գազի գնի բարձրացմամբ, քանի որ Հայաստանը կարող է թե Եվրոպայի ու թե Իրանի համար կարող է դառնալ միակ կենսական երակը, որով կկապվեն միմյանց հետ։ Ու սա կբարելավի թե Իրանի, թե Եվրոպայի դիրքերն այս տարածաշրջանում, ինչն այնքան էլ Ռուսաստանի սրտով չէ։

Ընդ որում, ըստ քաղաքագետի, վերջին շրջանի հանդիպումների համար պատահական մարդիկ չեն ընտրված։ Նրանք բոլորն այն պաշտոնյաներն ու գործող անձինք են, որոնք խոշոր հաշվով հասարակական հսկայական շերտերի վրա ունեն հստակ ազդեցություն։

Եթե կարճ ձևակերպենք ու ամբողջացնենք, այս հանդիպումները Իրանի ակտիվանալու ֆոնին Ռուսաստանի նախազգուշացումն են։

«Հիմա առաջ է քաշվել մի նախագիծ, որը Ռուսաստանը փորձում է ներկայացնել՝ որպես իր նախաձեռնություն։ Սակայն դա նրա շահերից չի բխում։ Խոսքը 3+3 ֆորմատի մասին է։ Պարզից էլ պարզ է, որ Ռուսաստանը չի ցանկանում Վրաստանի հետ գտնվել նույն հարթակում, առավել ևս նույն հարթության վրա։ Հիմա գնում է ֆորմատների պայքար, ու ինչքան էլ դեկլարատիվ հայտարարություններ հնչեն, Ռուսաստանը պայքարում է գործող ֆորմատի պահպանման համար։ Նոր ֆորմատը տարածաշրջան կբերի այլ խաղացողների, որը սկզբում կթուլացնի ու վերջնական արդյունքում դուրս կմղի Ռուսաստանին այս տարածաշրջանից։ Այ հենց դա է պատճառը, որ դեկլարատիվ հայտարարություններին զուգահեռ՝ Ռուսաստանը փորձում է նման ձևերով պահպանել գործող ֆորմատը, ինչն էլ ապահովում է նրա ամբողջական ներկայությունն ու ազդեցությունը տարածաշրջանում»,- ընդգծում է քաղաքագետ Արմեն Պետրոսյանը։

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը