copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:33 20-10-2021

Տղամարդն ամբողջական կարտոֆիլ է հայտնաբերել չիպսի փաթեթում

Անգլիայում դպրոցի ուսուցիչ Դեյվիդ Բոյսը խանութից չիպս է գնել, որի փաթեթում անակնկալ կերպով ամբողջական կարտոֆիլ է հայտնաբերել, գրում է Lincorshire Live-ը:

Ըստ գնորդի, նա ցանկացել է դասամիջոցին մի փոքր սնվել, գնացել է խանութ և չիպս գնել: Վերցնելով փաթեթը՝ Դեյվիդը ինչ-որ կասկածելի բան է նկատել, բայց հետո մտածել է, որ դա կատակ է, երբ փաթեթը բացելով ամբողջական կարտոֆիլ է հայտնաբերել:

«Այդ պահին միտքս անջատվեց»,- խոստովանել է ուսուցիչը:

Բոյսի խոսքով, նա կարտոֆիլը չի նետել աղբը: Բրիտանացին դեռ չգիտի, թե ինչ անի դրա հետ, բայց ցանկանում է ինչ-որ կերպ հավերժացնել իր զվարճալի գտածոն:

«Մտածեցի, որ գուցե կարելի է կարտոֆիլը սկանավորել ու 3D պատկեր ստանալ՝ արձանի նման կլինի»,- կիսվել է Դեյվիդը:

Տղամարդը նաև ասել է, որ այս ապրանքանիշի չիպսեր արտադրողը կապվել է իր հետ և փորձել հասկանալ իրավիճակը:

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
10:56 Արգենտինայում տեղադրվել է Լիոնել Մեսսիի 26 մետրանոց հուշարձանը
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
13:52 Վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ