copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:44 19-10-2021

Տեխասում ինքնաթիռ է կործանվել

ԱՄՆ Տեխաս նահանգում ինքնաթիռ է կործանվել, որում եղել է 21 մարդ: Ինքնաթիռը ընկել է դաշտում՝ Ուոլեր կոմսությունում՝ Հյուսթոնից արևմուտք: Այս մասին հայտնում է ABC հեռուստաընկերությունը՝ ոստիկանությանը հղումով:

Դաշնային ավիացիոն վարչությունը հայտնում է, որ McDonnell Douglas MD-87-ը հրդեհվել է օդանավակայանից թռիչքի ժամանակ:

Միջադեպի հետեւանքով երկու մարդ վիրավորվել է:

Վթարի պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը հետաքննություն կիրականացնի:

Տեխասի հանրային անվտանգության վարչությունը հայտնել է, որ ինքնաթիռը ուղեւորվում էր Բոստոն: Ինքնաթիռը գրանցված է Հյուսթոնում տեղակայված ներդրումային ընկերությունում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է