copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:19 18-10-2021

Իսպանիայի վարչապետը խոստացել է արմատախիլ անել մարմնավաճառությունը

Իսպանիայի սոցիալիստական ​​բանվորական կուսակցության համագումարում նրա առաջնորդ և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը խոստացել է արգելել մարմնավաճառությունը՝ ասելով, որ այդ պրակտիկան «ստրկացնում է կանանց», հաղորդում է BBC-ն:

Եվրոպական երկրում մարմնավաճառությունն ապաքրեականացվել է 1995թ.-ին՝ նպատակ ունենալով բարձրացնել այս ոլորտում աշխատող մարդկանց անվտանգությունը: Սակայն, շուկան շատ արագ աճել է, և այս պահին Իսպանիայում մոտ 300 հազար մարմնավաճառ է աշխատում, որոնցից ոմանք, ըստ ոստիկանության հաշվարկների, գտնվում են սեռական ստրկության մեջ:

Իսպանիայի սոցիալիստական ​​բանվորական կուսակցությունը 2019թ.-ի նախընտրական մանիֆեստին ավելացրել է մարմնավաճառության արգելքի նախաձեռնությունը, սակայն դրանից հետո ոչինչ չի արվել այդ ուղղությամբ: Նշվում է, որ այն ժամանակ շատերը դա համարել են կանանց շրջանում կուսակցության ժողովրդականությունը բարձրացնելու միջոց:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ