Ավելին 4 տարի առաջ - 09:29 18-10-2021

Քորթնի Քարդաշյանը նշանադրվել է

Հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը և երաժիշտ, Blink-182 ռոք խմբի թմբկահար Թրևիս Բարքերը հայտարարել են իրենց նշանադրության մասին: Այս մասին գրում է Page Six-ը։

Բարքերը Քարդաշյանին խնդրել է ամուսնանալ իր հետ հոկտեմբերի 17 -ին: Դա տեղի է ունեցել մայրամուտին, Rosewood Miramar Beach հյուրանոցում, զույգը շրջապատված է եղել կարմիր վարդերով և սպիտակ մոմերով:

Քորթնին իր Instagram- ում հրապարակել է նշանադրության նկարները: «Հավերժ»,-մակագրել է Քարդաշյանը իր գրառումը՝ նշելով Բարքերին։

Նշանադրությունը նշողների թվում է եղել Քիմ Քարդաշյանը, ով Twitter- ում տեղադրել է զույգի լուսանկարը։

Երաժշտի դուստրը՝ 15-ամյա Ալաբաման, նույնպես կիսվել է մի քանի լուսանկարներով։ «Շատ ուրախ եմ ձեզ համար», - գրել է աղջիկը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է